Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Խաղաղությունը Մերձավոր Արևելքում և հարակից շրջաններում երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատված է ու ոչ ավելին

Խաղաղությունը Մերձավոր Արևելքում և հարակից շրջաններում երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատված է ու ոչ ավելին
27.06.2026 | 12:31

Վաշինգտոնում ադրբեջանցիների կողմից կազմակերպված «միջազգային համաժողովը», որը նվիրված է իբր «Հայաստանի կողմից իրականացված ադրբեջանցիների էթնիկ զտմանը», գործնականում ուղղակի պատմության ռևիզիոնիզմ չի, սա պարզապես Արցախի հարցը փակելու նպատակով «համարժեք» անալոգ ստեղծելու խնդիր չի, այլ սա գործիք է Հայաստանի նկատմամբ որոշակի քաղաքական լծակներ ունենալու և ըստ անհրաժեշտության դրանք կիրառելու համար։

Ընդհանրապես` բացի հայերից, տարածաշրջանում բոլորը լավ գիտեն, որ խաղաղությունը Մերձավոր Արևելքում և նրան հարակից շրջաններում երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատված է ու ո՛չ ավելին։

Դուք կարող եք հրաժարվել անգամ ձեր ինքնությունից, բայց աշխարհագրությունից հրաժարվել չեք կարող։ Ինչքան էլ տեխնոլոգիաները զարգանան, աշխարհագրությունը մնալու է դոմինանտ գործոն ժողովրդագրության հետ միասին։

Այս առումով այսօր պատահական լսեցի Edmon Marukyan-ի կարծիքը ադրբեջանցիների գործողությունների մասով, որը հանգում է պրոակտիվ դիվանագիտական գործիքակազմին, ի հակառակ ռեակտիվ դիվանագիտության։

Պրոակտիվ դիվանագիտական (հանրային դիվանագիտական) գործողությունների մասին խոսել եմ տարբեր լրատվամիջոցներով դեռևս այն ժամանակ, երբ պարոն Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր։ Ցավոք, այն ժամանակ շատերին թվում էր, թե Ադրբեջանն ինչ-որ պահի կհանգստանա և խաղաղությունն ավելի իրատեսական կլինի։

Հիմա Հայաստանի իշխանությունները կարողացել են հասնել նրան, որ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև գոյանա խորը անջրպետ, հետևաբար քիչ իրատեսական եմ համարում, որ պետություն-Սփյուռք ուժերով հնարավոր լինի հակազդել ադրբեջանական նարատիվների արմատավորմանը։

Իսկ այդ դեպքում Սփյուռքում առավել արժևորվում են ավանդական կուսակցությունների և մյուս կառույցների դերը` ներքին կոնֆրոնտացիայից դեպի համագործակցային ուժի գեներացում։

Ավելին` կարծում եմ, որ հատկապես մեծ անելիք ունի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որպես Սփյուռքում և Հայաստանում առավել մեծ կշիռ ունեցող ավանդական կուսակցություն։ Սա ասում եմ բնավ չստորադասելով Ռամկավար Ազատական Կուսակցութիւն / Ramgavar Partyի և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունի դերն ու նշանակությունը հայկական Սփյուռքում։

Վերջերս այս թեմայով կարճ զրույցներ կամ մտքերի փոխանակում եմ ունեցել պարոն Harut Sassounianի, Garo Armenianի և շատերի հետ, ու կարծում եմ, որ հասել ենք բեկումնային մի պահի, երբ Սփյուռքը կարող է վերափոխվել, դառնալով ո'չ միայն էլեկտորալ (բնակության երկրի) կամ ֆինանսական ազդեցության կենտրոն, այլև քաղաքական և աշխարհաքաղաքական։

Իսկ այս գործում սփյուռքյան բոլորը կառույցները կկարողանան միմյանց միջև մրցակցության փոխարեն մրցակցության ուժը տեղափոխել արտաքին պայքարի դաշտ, վերածվելով աշխարհաքաղաքական գործոնի։

Արա Լ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 271

Մեկնաբանություններ