ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Բյուջեն «բեռից» կազատվի

Բյուջեն «բեռից» կազատվի
22.07.2016 | 01:19

91 միլիոն դրամով կկրճատվի բյուջեի ծախսը։ Ոչ, սա չի վերաբերում սոցիալական, կրթական կամ տնտեսական ուղղություններին, այլ ընդամենը խնայողություն է, որը հնարավոր է դարձել ծառայողական ավտոմեքենաների քանակը կրճատելուց հետո։ Կառավարության երեկվա նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասաց. «142 ծառայողական ավտոմեքենաների կրճատման արդյունքում դրանց սպասարկման համար նախատեսված 91 մլն դրամը կկրճատվի»։

Միայն թե նախարարը չնշեց՝ տնտեսված գումարն ի՞նչ ուղղությամբ է ծախսվելու։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ