Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Լսե՛ք հայ ազգի մեծերին

Լսե՛ք հայ ազգի մեծերին
05.04.2026 | 12:26

Զորավար Անդրանիկը Ռուսաստանը համարում էր հայ ժողովրդի գլխավոր դաշնակից՝ իր երախտագիտությունը հայտնելով ռուս ժողովրդին՝ ճգնաժամային պահին հայերին փրկելու և դարավոր բարեկամության նկատմամբ հավատ ունենալու համար։

Լինելով Ռուսական կայսերական բանակի գեներալ՝ նա ազգային-ազատագրական պայքարում կողմնորոշվում էր դեպի Ռուսաստան, ողջունում էր խորհրդային Հայաստանը և քննադատում Արևմուտքի քաղաքականությունը։

Զորավարի վերաբերմունքը Ռուսաստանին. Անդրանիկ Օզանյանը նշում էր, որ «այժմ գոյություն ունի ազատ խորհրդային Հայաստան… ազատասեր ռուս ժողովրդի շնորհիվ, որը ամենակրիտիկական պահին օգնության ձեռք մեկնեց անդունդի եզրին կանգնած հայ ժողովրդին և փրկեց նրան»։

Լսե՛ք հայ ազգի մեծերին:

«Ճշմարտության Ձայն»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 2119

Մեկնաբանություններ