ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Քաղաքական պատասխանատվության ինստիտուտի և մշակույթի բացակայությունը երկիրն ու ազգը կարող է տանել այլասերման ու կործանման

Քաղաքական պատասխանատվության ինստիտուտի և մշակույթի բացակայությունը երկիրն ու ազգը կարող է տանել այլասերման ու կործանման
25.07.2026 | 11:54

Այս աննախանձելի և հիմար վիճակը, որում հայտնվել ենք ազգովի, քաղաքական համակարգի կարևոր բաղադրիչի` քաղաքական պատասխանատվության ինստիուտի ու մշակույթի բացակայության պատճառով է լինում։

Այդպես էլ անկախության տարիներին Հայաստանում որևէ ժամանակի ոչ քաղաքական իշխանությունը և ոչ էլ ընդիմությունը` քաղաքական, առավել ևս իրավական ու բարոյական պատասխանատվություն չկրեցին երկիրն աստիճանաբար այս կործանարար վիճակին հասցնելու համար։ Այս այլասերման, այսքան հանուն ոչնչի դարձած զոհերի, զրկանքների ու տառապանքների, ժողովրդի տարած հաղթանակը մսխելու, Արցախն ու Հայաստանից այսքան տարածքներ հանձնելու համար, երկիրն այս աստիճան այլասերելու ու ապականելու համար, ազգի պայքարի ոգին մեռցնելու համար։ Այս վիճակին չէինք հասնի, եթե գործեր պատասխանատվության ինստիտուտն ու մշակույթը սկսած 1996թ. նախագահական ընտրություններից` իշխանությունների կողմից պարբերաբար ընտրությունները կեղծելու համար, ընտրական օրենսգիրքն իրենց շահերին, այն է իրենց վերարտադրությունն ապահովելու համար, ընտրակաշառք բաժանելու համար, վարչական ահռելի ռեսուսներն անարգել օգտագործելու համար, ընդդիմության ներկայացուցիչներին ահաբեկելու ու կալանավորելու համար և ամենակարևորն ու ծանր հանցանքը` իշխանությունը բռնազավթելու համար, իսկ ընտրություններն այլևս դադարեցին քաղաքական գործընթաց լինելուց։ Իսկ 2018թ․ փողոցից այս իշխանությունների գալով ընդհանրապես ոտնահարվեցին ժողովրդավարության ու մարդու իրավունքների սկզբունքներն ու նորմերը։ Ընդդիմադիրներն էլ պետք է պատասխանատվություն կրեին իրենց տրված` ժողովրդի քվեներին տեր չկանգնելու համար, խոստումները չկատարելու համար, վախկոտություն ու անսկզբունքայնություն հանդես բերելու համար, իշխանությունների հետ համագործակցելու և սատանային տրվելու համար, իսկ արդյունքում ոչ ազգային իշխանություն ունենալուն ուղղակի կամ անուղղակի նպաստելու համար, ժողովրդի հետ անկեղծ չլինելու համար, կուսակցական ու անձնական ամբիցիաները երկրի ու պետության շահերից բարձր դասելու համար, ամեն ընտրությունից հետո ժողովրդին հուսահատության գիրկը մղելու համար։ Թյուր է այն կարծիքը, թե միայն իշխանություններն են պատասխանատու երկրում ցանկացած իրավիճակի համար․ այդպես չէ քաղաքական համակարգը պետք է պատասխանատու լինի իր բոլոր կառուցներով հանդերձ։ Անշուշտ քաղաքական իշխանությունն է առաջնահերթ պատասխանատուն, քանի որ այդ նա է տիրապետում իշխանական, ֆինանսական ու այլ լծակներին, նա է մշակում և իրականացնում երկրի զարգացման քաղաքականությունը, սակայն ընդդիմությունը նույնպես չպետք է անմասն մնա ոչ կառուցողական, լեգիտիմությունն ու հանրային վստահությունը սպառած կամ երկրի շահը բացահայտ չսպասարկող իշխանությունների վերարտադրություն թույլ տալու համար, ժողովրդական զանգվածների հետ սխալ աշխատելու համար, հանրային համերաշխություն և քաղաքական ազգային ուժերի միասնություն գեներացնել չկարողանալու համար, նախընտրական քարոզարշավն արդյունավետ չկազմակերպելու, ընդիմադիրների միջև արդյունավետ և անկեղծ համագործակցություն չձևավորելու համար, կադրային օպտիմալ քաղաքականություն չվարելու և ազգային ընդդիմադիր էլիտայի ուժերը քաղաքական գործընթացներում ակտիվորեն չներգրավելու և պառակտելու ու լուսանցքում թողնելու համար։

Իսկ քաղաքական պատասխանատվությունը նախ և առաջ պետք է կայանա` ընտրողների կողմից ընտրությունների ժամանակ նրանց նկատմամբ անվստահություն արտահայտելու միջոցով, նրանց քաղաքական դաշտից ժամանակավոր կամ անվերադարձ հեռացնելու ճանապարհով, պայմանավորված նրանց մեղքի կամ նրանց նկատմամբ անվստահության չափով ու այլ հանգամանքներով։ Պատասխանատվության ինստիտուտի կայացումը մեծապես պայմանավորված է նրանով, թե որքանով է քաղաքականապես գրագետ հասուն և սկզբունքային ընտրողը, ինչպիսի քաղաքական ու քաղաքացիական պատասխանատվություն է կրում նա։

Իսկ քաղաքական պատասխանատվության ինստիտուտի և մշակույթի բացակայությունը երկիրն ու ազգը կարող է տանել ամենաթողության, իշխանության բռնազավթման, ահաբեկչությունների ու հանցագործությունների աճին, այլասերման ու կործանման։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 112

Մեկնաբանություններ