«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Անուժ դիվանագիտությունը և ցեղասպանությունը

Անուժ դիվանագիտությունը և ցեղասպանությունը
31.08.2025 | 19:02
Մեր մշակույթում տառերին վերաբերող ասացվածքներում մի հետաքրքիր տող կա «դ» տառի համար` «Դեսպան Խոսե, դուռ բանա», ավելացնենք նաև՝ «Դատավորն արդար դատ կտրե»։ Երբ ժամանակին ազգային հոգևոր դիվանագիտության անհրաժեշտությունից էի խոսում, վայ-դեսպաններն ասում էին՝ մասնագիտական չէ: Իսկ ո՞րն էր մասնագիտականը: Որտեղ խոսեցինք, դռները փակվեց. շա՜տ խիստ մասնագիտական է:
Վերացրեցիք ամեն ազգային արժեք,արդարություն և բարոյականություն։ Զրկվելով հավիտենական արժեքներից՝ ազգի ու պետության պլանավորումը դարձրեցիք կարճաժամկետ գոյատևում, այն էլ՝ մազից կախված։
Հիմա՝ ցեղասպանության ճանաչման «գույքագրման» մասին: Ի՞նչ հեռավորությունից եք չափում այն: Օրինակ՝ եթե ուզում ես օգտվել մեկի մառանից, նախ այնպես ես անում, որ դատարկվի, հետո միայն այն արդյունավետ օգտագործելու առաջարկ ես անում։ Այնպես չէ, որ ցեղասպանության ճանաչման գործընթացն ամբողջական է, սակայն այն հիմք է ստեղծել ավելի բարենպաստ քայլերի համար։ Հարյուր տարի հետո, երբ կառավարություններն ու հանրություններն ավելի ազատ կլինեն, այնժամ տեղ կբացվի արդարության հաստատման համար՝ հիմնված հավիտենական արժեքների վրա։ Այդժամ և՛ կարճաժամկետ ծրագրերը, և՛ խմբային շահարկումները, ինչպես նաև պարտադրված խաղաղությունը կլինեն առոչինչ։ Այս խնդրի լուծման համար այսօր պետք է քայլեր անել և ոչ թե քայլականների տոն հռչակել, այսպիսով դուրս գալ գերեվարված վիճակից և ազատագրել հայրենիքը: Առաջ Աստված:
Վանո Դադոյան
Դիտվել է՝ 6956

Մեկնաբանություններ