ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Թող Տերը հար անսասան ու ծաղկյալ պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը

Թող Տերը հար անսասան ու ծաղկյալ պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը
07.04.2026 | 10:17

Երջանիկ եմ, որ Աստծուց շնորհն ունեմ լինելու Ազգիս Շնորհազարդ եւ Մեծ Հայրապետի մի խոնարհ սպասավորը եւ հոգեւոր զավակներից մեկը։

Թող մեր Հարուցյալ Տերն է՛լ առավել զորացնի մեր սիրեցյալ Հայրապետին Հայոց, շնորհի երկա՜ր կյանք եւ գահակալություն եւ հար անսասան ու ծաղկյալ պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Հայր Ասողիկ Կարապետյան

Դիտվել է՝ 2684

Մեկնաբանություններ