Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Հայոց պատմության մեջ ինձ համար առանձնանում են երկու թագավորներ` Տրդատ Մեծը և Վռամշապուհը

Հայոց պատմության մեջ ինձ համար առանձնանում են երկու թագավորներ` Տրդատ Մեծը և Վռամշապուհը
02.05.2026 | 10:03

Տրդատ Մեծը Հայքի ինստիտուցիոնալ վերափոխման ճարտարապետն էր, ով զգաց ժամանակի ռիթմը, գուցե կանխատեսեց ապագան, որտեղ Հայքը նաև քաղաքակրթական կռիվ պետք է տար` պահպանելու իր ինքնությունը, չձուլվելով արտաքին նվաճողների հետ։ Տրդատ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը հիմք դրեցին Հայքի քաղաքակրթական դիմակայունության հաստատմանը դարերի ու հազարամյակների մեջ։ Այս հիմքը մեզ համար քաղաքակրթական հնարավորություն էր ստանձնելու քրիստոնեացող աշխարհի առաջնորդությունը, որը ցավոք ձախողեցինք, և այդ հնարավորությունը մեզանից վերցրեցին կայսրությունները, իսկ մենք այդպես էլ չխորհեցինք կայսրություն դառնալու մասին, որովհետև ուժ պրոյեկտելու (Power projection) կարողությունն էր սահմանում պետականակերտման ապագան։

Վռամշապուհ արքան իր փառավոր պապու պապի գործը շարունակեց, այն հասցնելով առավել բարձր նշաձողի` Սահակ Պարթև Հայոց կաթողիկոսի հետ հովանավորելով Հայոց գրերի գյուտը։

Հավատքի ու լեզվի միջոցով մենք ստեղծեցինք ինստիտուցիոնալ դիմակայունության իսկական ֆունդամենտ, ու ապահովեցինք մեր տեսակի հավիտենականության համար պայքարի հոգևոր -մշակութային հաջողությունը։

Ցավոք` թերացանք ու պարտվեցինք պետականակերտման ինստիտուցիոնալ հիմքերի ապահովման գործում և չկարողացանք ձևավորել «ուժ պրոյեկտելու» բավարար կարողություններ, ինչը պարբերաբար զգացվում էր անկախության համար մեր պայքարի հետագա դարերում։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6385

Մեկնաբանություններ