«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Օգնիր ինձ, Տե՛ր իմ

Օգնիր ինձ, Տե՛ր իմ
09.09.2026 | 11:48
Օգնիր ինձ, Տե՛ր իմ,
Մաքրիր այտերիս աղն արցունքներից,
Ժպիտով լցրու աչքերս տխուր, Ծիածան կապիր բիբերիս վրա,
Ու այնպես արա,
Որ հոգիս նորից լցվի հավատով, Սիրտս ջերմանա...
Ու շուրջբոլորս՝ ինչ կա ու չկա,
Լցվի բարությամբ ու հոգիանա...

Օգնիր ինձ, Տե՛ր իմ․․․
Քո սուրբ լույսերից ինձ բաժին հանիր,
Քո այդ մոգական, մեծ սիրո ուժով Ինձնից տխրությունն հավիտյան վանիր...
Տե՛ր իմ, դու բուժիր իմ ցաված հոգին,
Ինձ կենաց ուժ տուր, հավատ՝ իմ սրտին,
Դո՛ւ, Ամենազոր, Ամենավերին,
Քո սուրբ արյունով դու ինձ պահպանիր...

Օգնիր ինձ, Տե՛ր իմ...

08.09.2026 թ.

Մարիետա ՍԱՐԳՍՅԱՆ
Դիտվել է՝ 4829

Մեկնաբանություններ