Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Սուրբ խաչերի օծումը

Սուրբ խաչերի օծումը
22.12.2015 | 10:53

Երևանի նորակառույց Սուրբ Հարության եկեղեցու (Կոմիտասի փողոցի վերջնամասում) զույգ խաչերն օծեցին Սուրբ Էջմիածնի միաբանները։ Այդ հսկայակառույց եկեղեցու խաչերը նույնպես համապատասխանում էին իրենց 4-5-մետրանոց չափերով ապագա եկեղեցուն։ Ընթերցողներին ասենք, որ խաչերի օծում սուրբ մեռոնով ինքնանպատակ չէր, քանզի այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոս օծյալ Աստծուն, ով հանդիսանում է ընդհանրական եկեղեցու գլուխը, ուրեմն նաև սուրբ եկեղեցիների հոգևոր զարդը` Սուրբ խաչը։ Նաև ասենք, որ օծման օրհնությունը հոգևորապես բոլոր շրջապատի տեսանելի տարածքում նույնպես իր օրհնություններն է փոխանցում` հեռավոր նմանությամբ հեռուստատեսային անտենաների։ Այդ օծված խաչերը առաջին և վերջին անգամ կարողացան համբուրել ներկա գտնվող ժողովուրդը, ինչպես նաև Արաբկիր համայնքի թաղապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները։ Մնում է ավելացնել, որ այդ հոյակերտ եկեղեցին վեր է խոյացել ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյանի մեկենասությամբ։
Համբերությամբ և աղոթքով սպասենք եկեղեցու բացմանը։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ