CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Մեզ փրկողն էլ ենք մենք, կործանողն էլ. Գևորգ Գևորգյան

Մեզ փրկողն էլ ենք մենք, կործանողն էլ. Գևորգ Գևորգյան
31.10.2022 | 07:32

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նիստում Հայաստանը հերթական անգամ խայտառակելով ու պետության սուվերենության աստիճանը գրեթե զրոյացնելով, այս խայտառակության սիմվոլը, իր ՔՊ (քանդել պետականությունը) վեցերորդ համաժողովին էլ շարունակեց ադրբեջանական թեզը, այն է` կա° երկիր, որ Ղարաբաղը ադրբեջանի մաս չի համարում։


Այսքանից հետո, սա դեռ երկիր է ներկայացնում։
Մեր երկիրը ծանր վիճակում է բոլոր առումներով՝ բարոյահոգեբանականից մինչեւ սուվերենություն։
Մենք պետք է գիտակցենք` մեզ փրկողն էլ ենք մենք, կործանողն էլ։

Դիտվել է՝ 12811

Մեկնաբանություններ