Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Անիմաստ բանավեճերն իշխանափոխության գործը մեկ սանտիմետր առաջ չեն տանում

Անիմաստ բանավեճերն իշխանափոխության գործը մեկ սանտիմետր առաջ չեն տանում
01.06.2026 | 12:01


«Ընդդիմության» ներկայացուցիչների հեռուստատեսային բանավեճերը ՔՊ-ականների հետ նրանց որևէ լրացուցիչ ձայն չեն բերելու, որովհետև այս փուլում զանգվածները ոչ ժամանակն ունեն, ոչ էլ պատրաստվածությունը՝ ստուգելու, թե որտեղ է ճիշտը և որտեղ՝ սուտը։ Այդ բանավեճերի ունկնդիրների ճնշող մեծամասնությունը մնում է իր նախնական համոզմունքների ու կանխատրմադրվածության շրջանակում․ մարդիկ լսում են այն, ինչ ցանկանում են լսել, և անտեսում այն, ինչ չեն ցանկանում լսել։

Ընդդիմության խոսույթը, որը գործող իշխանություններին ներկայացնում է որպես դավաճան և կոլաբորանտ, պարզապես չի տեղավորվում բանավեճերի այն ձևաչափի մեջ, որտեղ կողմերը միմյանց դիմում են հարգալից «պարոն» և «տիկին» այսինչյան ձևերով։ Անհասկանալի է՝ եթե փաշինյանականները, ըստ ընդդիմության, դավաճաններ և կոլաբորանտներ են, որոնք երկիրը տանում են դեպի թուրքացում, ապա նրանց հետ բանավիճելու իմաստը ո՞րն է։ Դժվար է պատկերացնել, օրինակ, բոլշևիկների կամ էսեռների հրապարակային բանավեճերը ցարական իշխանության ներկայացուցիչների հետ։

Փոխարենը՝ պետք էր զօրուգիշեր աշխատել ժողովրդի հետ և ձեռք բերել նրա վստահությունը՝ կիրառելով դրա համար հայտնի ու արդյունավետ մեթոդները։ Ամենակարևորը՝ ձևավորել մասնագետ ու հայրենասեր նվիրյալների կուռ թիմ, այլ ոչ թե հույս կապել անիմաստ բանավեճերի հետ, որոնք վերջին ութ տարիների ընթացքում իշխանափոխության գործը մեկ սանտիմետր առաջ չեն տարել։

Ավելին, այդ բանավեճերը փաստացի լեգիտիմացնում են ՔՊ-ին և նրա գաղափարախոսությունը, ինչպես որ ութ տարի շարունակ այդ գործն արեց նաև «ընդդիմության» ներկայությունը Ազգային ժողովում։

Այս «ընտրություններ» կոչվածը հիշեցնում է մի մեծ բեմադրություն, որի ելքը դժվար թե որևէ դրական արդյունք բերի։

Հայաստանը շարունակում է գլորվել դեպի թուրքացում։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 7653

Մեկնաբանություններ