Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ինչպիսին կլինի Հայաստանի ընդդիմադիրների քայլը, դրանից կախված կլինի նրանց քաղաքական ապագան

Ինչպիսին կլինի Հայաստանի ընդդիմադիրների քայլը, դրանից կախված կլինի նրանց քաղաքական ապագան
14.06.2026 | 17:06

Ֆիքսենք` այս պահի դրությամբ երեք առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր ուժերը պնդում են, որ ընտրությունների արդյունքները կեղծված են։

Նրանց պնդմանը միանում են նաև մյուս ընդդիմադիր ուժերը, ինչը հիմք է տալիս կարծելու, որ կեղծված ընտրությունները չեն կարող ընդունելի լինել, հետևաբար, կեղծված արդյունքներով ստացած մանդատները ևս չեն կարող ընդունելի լինել։

Սա հուշում է առողջ բանականությունը։

Վրաստանի հետ կա անալոգային երկու մոտեցում.

1. Վրաստանում ընդդիմության կողմից մանդատներից հրաժարումը չհանգեցրեց իշխանության փոփոխության, քանի որ իշխանությունը ուներ ամուր հենարան, չուներ իր հաշվեկշռում այնպիսի կորուստներ, որոնք ուներ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, կամ մեր պարագայում` Նիկոլ Փաշինյանը։ Ուստի քաղաքական խոր ճգնաժամը իրատեսական չէր, հատկապես, առանց արտաքին գործուն և ամենօրյա միջամտության, ինչը ևս իրատեսական չէր։

2. Մյուս անալոգը. ընդդիմությունը համարեց, որ ընտրությունները կեղծված են, չընդունեց դրանց արդյունքները և չվերցրեց մանդատները, անկախ այն հանգամանքից, որ դրանք փողոցում կապիտալիզացնելու քիչ շանս կար, հաշվի առնելով գործող իշխանությունների ու նախկին իշխանությունների քաղաքական կապիտալի միջև տարբերությունները։

Եթե Սաակաշվիլիի իշխանությունը կոնֆրոնտացիոն էր, երկրին բերեց տարածքային կորուստներ, Ռուսաստանի հետ կոնֆրոնտացիոն հարաբերություններ և անկանխատեսելի քաղաքական լանդշաֆտ, ապա Բիձինա Իվանիշվիլին բերեց իրավիճակի կայունացման, կանխատեսելի արտաքին քաղաքականության, կոնֆրոնտացիոն հարաբերությունների մեղմացման, ինչը կայունություն է ստեղծել երկրի համար։

Հետևաբար, ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ընդդիմադիրների քայլը, դրանից կախված կլինի նրանց քաղաքական ապագան:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5521

Մեկնաբանություններ