ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.09.2026 | 00:23

Աղաչում եմ քեզ, Տե՛ր,
առաջնորդիր մեզ գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը, փրկի՛ր երևելի ու աներևույթ թշնամիներից և խաղաղությամբ առաջնորդիր այնտեղ, ուր գնում ենք, քանի որ դու ես Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։
Եվ քեզ վայել է փառք ու երկրպագություն, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3583

Մեկնաբանություններ