ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Պիղատոսություն

Պիղատոսություն
19.09.2026 | 12:41

Ամենասարսափելի արատը`երբ վախկոտությունը հաղթում է արդարությանը:

Երկրագնդի վրա գոյություն ունեն, շնչում են, ապրում, ուտում են, գնում արտաքնոց, կոստյում են հագնում, փողկապ կապում, «տուն են պահում», երեխա են «դաստիարակում», նրանց քնքույշ բառեր ասում, նույնիսկ աղո՛թք են անում միլիոնավոր պիղատոսացված homo sapiens-ները։

Եվ պիղատոս լինելը նրանց հանգիստ չի տալիս՝ մինչև իրենց խղճուկ գոյության վերջը։

Պարզ բան է, որ եթե նրանք իմանային, թե ինչ է արել Պիղատոսը և ինչպես է փոշմանել կամ փորձել փոշմանել` անմեղ մեկին մահվան դատապարտելով, միգուցե և չանեին դա (Պիղատոսը ամենից շատ հենց այդ անմեղ մարդու հետ կցանկանար զրուցել, լսել նրան)։

Միգուցե փորձեն Բուլգակով կարդալ, բայց դա հեշտ բան չէ.՝ կարդալ ''Мастер и Маргарита'' (не для средних умов):

Միգուցե փորձեն ֆիլմը նայել։

Կվերափոխվե՞ն։

Կասկածում եմ։

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 4420

Մեկնաբանություններ