08.10.2019|
00:36
Մոտ տասն օրից Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կմեկնարկի ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մ-20-ի առաջնությունում մեր հավաքականը կներկայանա Լիանա Գյուրջյան, Աիդա Մանուկյան (81 կգ), Արփինե Դալալյան (+87 կգ), Մոնթե Մխիթարյան (55 կգ), Սևակ Նիկողոսյան (67 կգ), Ռաֆիկ Հարությունյան, Կարեն Մարգարյան (81 կգ), Կարեն Ավագյան, Արա Աղանյան (89 կգ), Հմայակ Հարությունյան (96 կգ), Յաշա Մինասյան (102 կգ), Վարազդատ Լալայան (+109 կգ) կազմով: