ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էս ազգին պետք էր ժամանակին կրթել

Էս ազգին պետք էր ժամանակին կրթել
26.10.2026 | 16:21


Թե բա՝ ՏԻՄ:
Իսկ ինչն ա զարմանալու, հլը մտեք գեղեր՝ կհասկանաք, որ համատարած տգիտության ու բոշության էս իրականության մեջ Նիկոլն «ամենաներդաշնակ» ղեկավարն է ՀՀ վերջին 30 տարվա մեջ:
Գնացեք «Հայելի» մուլտֆիլմը նայեք, յուրաքանչյուրն իրեն է դրա մեջ տեսնում...
էս ազգին պետք էր ժամանակին կրթել, ինչ էլ կրթվել են`10 տոկոսն են, ոչ ավել: Այ ստեղ էլ հարցեր նախորդներին ունեմ, թե ինչի՞ սենց աղետալի դեգրադացիա ունեցանք, որ էս հասարակությունը տոտալ բթացավ:
Բնազդ էլ չկա, օրինակ` իմ բակի կատուները միլիոն գլուխ «տղա» են, իրենց տարածքը նենց են պաշտպանում, որ կողքից մի կատու ռիսկ անի մտնի`հերը կանիծեն:
Սրանք սկի սեփական «պաշտպանական բնազդ» չունեն, բայց, չգիտես ինչի, պասպորտ ունեն:
Թելը մի օր կտրելու ա, սենց չի մնա, մի ջղայնացեք:

Հռիփսիմե Առաքելյան
Դիտվել է՝ 4986

Մեկնաբանություններ