«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Դու՛

Դու՛
19.12.2023 | 14:46

Շուրթերիս վրա թախծոտ մի ժպիտ

ՈՒրվագծված է իմ ծնված օրից.

Դու անդավաճան կյանքիս ուղեկից,

Դու ինձ պարգև ես՝ տրված երկնքից։

Երբ իմ հոգու մեջ մեծ ցավ է տիրում,

Ժպտում եմ, ասես, հոգիս է ցնծում,

Եվ շատ-շատերը չեն էլ կռահի,

Որ դու դիմակն ես իմ արցունքների։

Դու իմ վահանն ես բյուր ցավերի դեմ,

Քեզանից հզոր ուրիշ զենք չունեմ,

Արցունքներս միշտ դեպ ներս են հոսում,

Իսկ դեմքիս վրա միշտ դու ես շողում…

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6179

Մեկնաբանություններ