«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Տնտեսության տապալման առաջին ցուցիչը բարձրացվող հարկերն են

Տնտեսության տապալման առաջին ցուցիչը  բարձրացվող հարկերն են
08.02.2024 | 07:33

Համատարած թանկացումները խոսում են ոչ թե զարգացման, այլ տնտեսության տապալման մասին։ Զարգացող տնտեսությունները պետական աճող կարիքների համար տնտեսական գրավչության հաշվին ներգրավում են արտաքին ռեսուրսներ։ Հարկերի ոչ թե քանակն են շատացնում կամ հարկերի չափը, այլ հարկեր մուծող տնտեսությունների քանակն ու շրջանառությունն են խթանում, որպեսզի դրա հետևանքով պետական գանձարանի մուտքերը աճեն:

Մի տնտեսագետ լիներ, այս «կովկասյան վագրերին» բացատրեր:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 7684

Մեկնաբանություններ