Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Զավթելու մարմաջն արդարացնելու թեզերի ցանկը մեծ է

Զավթելու մարմաջն արդարացնելու թեզերի ցանկը մեծ է
26.11.2026 | 11:21

Կիպրոսի Սահմանադրությունը ոչ միայն տարածքային հավակնություն չուներ Թուրքիայի նկատմամբ, այլև չկար որևէ դրույթ, որն անգամ վառ երևակայությամբ հնարավոր լիներ մեկնաբանել, որպես այդպիսին։ Բայց դա չխանգարեց, որ Թուրքիան զավթի Կիպրոսի հյուսիսային մասը։ Պարզապես գործի դրվեց «հին ու բարի» թեզը՝ «Կիպրոսում վտանգված է թուրքական համայնքի պաշտպանությունը»։ Արդյունքում Մեծ Բրիտանիայից ընդամենը 15 տարի անկախացած Կիպրոսը կորցրեց իր տարածքի կեսը։ Ի դեպ, Թուրքիան մեկ անգամ չէ, որ նույնաբնույթ սպառնալիքներ է հնչեցրել տարբեր երկրների, ուր ապրում են որոշակի թվով թուրքեր։ Մի խոսքով, զավթելու մարմաջը արդարացնելու թեզերի ցանկը մեծ է, օրինակ՝ Արցախի պարագայում Ադրբեջանի իշխանությունը կիրառեց իբր զանգվածային ահաբեկչությունը կանխելու նկրտումը և այլն։

Ի դեպ, առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ, որում գիտե՞ք ինչ անգերազանցելի առաջադիմական դրույթներ կային:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ