Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Իշխանություններից զզված այսքան քաղաքացի մի վայրում վաղուց չէինք տեսել

Իշխանություններից զզված այսքան քաղաքացի մի վայրում վաղուց չէինք տեսել
12.04.2026 | 14:01

Չէի ասի` ասեղ գցելու տեղ չկար, բայց իշխանություններից զզված այսքան քաղաքացի մի վայրում վաղուց չէինք տեսել։ Ճիշտ է, ավտոբուսներով բերվածներ էլ կային, բայց` ոստիկաններ։

Աշոտյանն էլ կար, Շարմազանովն էլ։

Նախորդ բրիֆինգում շատ ճիշտ հարցադրում կատարեց լրագրող Վահե Մակարյանը։ Պետք չէ վախեցնել նախկիններով։ Դա շատ նորմալ է, երբ նախկինները, սեփական սխալները գիտակցած, գալիս են փոխարինելու ներկաներին։

Շատ ավելի վատ է, երբ ներկաները կառչում են աթոռից և ամեն գնով ցանկանում են կառչած մնալ։ Դրա տխուր հետևանքները կարելի է տեսնել աշխարհի ցանկացած կետում` Չաուշեսկու, Քադաֆի, Սադամ Հուսեյն, Մադուրո, Պուտին, Օրբան...

Սերժ Սարգսյանին ինչո՞ւ մերժեցինք, որ երրորդ ժամկետ էր ուզում իշխել։ Չեմ հասկանում՝ այս հողատուին ինչու պետք է թույլ տանք։

Վանիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ