Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

Ժողվարչապետից՝ «քլունգի մատերիալ»

Ժողվարչապետից՝ «քլունգի մատերիալ»
03.04.2026 | 20:18

Ռուսաստանյան լրատվամիջոցները չեն դադարում ուշադրության կենտրոնում պահել Հայաստանը ներկայացնող թիվ մեկ պաշտոնյային: Զարմանալի չէ, հատկապես Կրեմլում վերջինիս ապրիլմեկյան հավակնոտ ելույթից հետո, ինչին ռուսները, օրվա խորհրդին համահունչ, փաստորեն հումորով են վերաբերվել:

Հայաստանյան ժողովրդավարության աննախադեպ նվաճումների մասին Վավաևիչի բարձրագոչ հայտարարությունը այն աստիճան է զվարճացրել ռուսական հեռուստաալիքներին, որ, բարի հումորը մի կողմ դրած, անցել են բացահայտ ծաղրին: Ասա՝ դուք ե՞րբ էիք ՀՀ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցը դարձրել առանցքային թողարկման նյութ, որ հիմա դարձրիք: Եվ ի՜նչ զգայացունց մանրամասներով, պրեմյերմինիստրի հիստերիկ ճղճղոցով, դահլիճից դուրս շպրտելու սպառնալից զգուշացումով, լրագրողուհու ոչ պակաս «քաջարի» հակադարձումով: Կարճ ասած՝ աննախադեպ ժողովրդավարության ու խոսքի ազատության կատարյալ տեսարան:

Հա, ի՞նչ՝ իրենց հերթին կհակադարձեն հայկական մեդիայի քաջարի արևմտամետները, թող բռնապետ Լաձիմիրիչի «սապոգի» տակ ճկռած ռուսները տեսնեն, թե ոնց են իրենց վարչապետի հետ անկաշկանդ շփվում հայ լրագրողները, դե, վարչապետն էլ՝ իսկական հայ տղամարդ, հայավարի ու հայրավարի կարգի է հրավիրում «տան կնիկարմատին»:

Չեմ չարախնդում: Իրոք չեմ չարախնդում: Ցավում եմ, որ ծաղրի առարկա ենք դառնում մի երկրում, որտեղ երկու միլիոնից ավելի հայ կա, և որտեղ հայերս միշտ էլ համարվել ենք բնատուր խելքով ու ձեռքբերովի շնորհքով օժտված ազգ: Ցավում եմ, որ ունենք ձևով՝ «ռուսասեր», բովանդակությամբ՝ ռուսատյաց երկրի ղեկավար, որի անպատասխանատու հայտարարությունների «մուռը» երկրից են հանում: Երկրի համար եմ ցավում, որ չունի այն ղեկավարը, որից լրագրողները, անկախ նրանից, թե ինչամետ են, կպատկառեին, ոչ թե «կթռնեին երեսը», ինչպես ժողովուրդն է ասում: Եվ ինչու՞ միայն լրագրողները, հենց ժողովրդի ճնշող մեծամասնությունն է այսօր «յախա թափ տալիս» «ժողովրդավար» վարչապետից, որ, առանց աչքը թարթելու, «վարի է տալիս» երկիրն էլ, ժողովրդին էլ:

Եվ իմաստ չունի ծուռ աչքով նայել օտար լրատվամիջոցներին, որ, հենց թեկուզ Կրեմլի պատվերով, «քլունգի մատերիալ» են դարձրել երկրիդ առաջին դեմքին: Նրանք իրե՛նց երկրի շահերից ելնելով են անում, մենք մեր շահը գիտե՞նք: Որ գիտենք՝ ինչու՞ է սա մինչև հիմա վարչապետ:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 1127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ