Սիրելի՛ քրիստոնյաներ,
հուլիսի 18-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է մեր հավատքի հիմնադիրներից Սուրբ Թադեոս առաքյալի և հայ առաջին քրիստոնյա նահատակ Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը...
Սուրբ Հաղորդությունը Եկեղեցու սրբազնագույն խորհուրդն է և պաշտամունքային կյանքի կենտրոնը։ Այդ պատճառով առաջին դարերից սկսած Եկեղեցին մեծ զգուշությամբ է սահմանել, թե ով, երբ և ինչ հոգևոր ու կանոնական վիճակով կարող է մոտենալ Տիրոջ Մարմնին և Արյանը...
Ամենայն հոգի ակնկալությամբ, հույսով Քեզ է սպասում` Կարոտ Քո շնորհներին,
Թե երկնայինները և թե երկրավորները.
Թե մեղքով ընկածը և թե արդարությամբ բարձրացածը...
Երեկ Անկարայում՝ Ադրբեջանի դեսպանությանը կից «Շուշի» կենտրոնի դիմաց, բացվեց Կովկասի իսլամական բանակին նվիրված թվով երրորդ հուշարձանը: Առաջին երկուսը գտնվում են Բաքվում և Գանձակում:
Կովկասի իսլամական բանակը (Նուրի փաշայի հրամանատարությամբ) ձևավորվել է Օսմանյան Թուրքիայում, որը 1918թ. սեպտեմբերի 15-ին գրավել է Բաքուն և իրականացրել քաղաքի քրիստոնյա և հրեա ժողովուրդների կոտորածը: Միայն Բաքվում այդ բանակը կողոպտել ու սպանել է շուրջ 30 հազար հայերի (ըստ Oxford-ի գիտական աղբյուրների)...