ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հայաստանում վտանգված է Ազատ Հայ մարդու տեսակը, և այդ վարակը տարածվում է սփյուռքում

Հայաստանում վտանգված է Ազատ Հայ մարդու տեսակը, և այդ վարակը տարածվում է սփյուռքում
07.11.2026 | 16:01

Քանի որ աշխարհում, վաղուց արդեն, հիմարներն են իշխում, մեր բախտը, կարծես թե, բերել է, քանզի մեր հիմարն առանձնահատուկ հիմար է, հետն էլ գարշելի ու լկտի։ Իսկ սեպը սեպով են հանում։ Գուցե մեր բախտը բերե՞լ է...

Իսկ եթե ավելի լուրջ՝ այս անպատիվն ու դավաճանը, հիմա իր նիկոլոբոլշևիզմը սփյուռք է արտահանելու, որովհետև հատկապես արևմտահայ սփյուռքը պատմական հիշողություն ունի, ազգային արժեքների հենքով դաստիարակություն։ Հիմա սա, որ սփյուռքի նախարարություն փակեց, սկզբում հրաժարվեց սփյուռքից, հասկացել է, որ միայն Հայաստանի ամորձատմամբ Հայ ժողովրդին չես վերացնի, քանզի Հայերն ամենուր են ու կազմակերպված։ Հիմա սա նաև Արամ կաթողիկոսի դեմ կսկսի պայքարել, քանզի նիկոլականություն կոչվող նոր կրոնի միակ կաթողիկոսն ինքն է։ Հիմա սա, Լենինի պես, կարտահանի իր լկտի, վախկոտ ստորաքարշությունը` սփյուռքի վրա տարածելու հույսերով, ու կգտնվեն սփյուռքում քնած-ծնկածներ, ովքեր թուրքին սիրում են, բայց ավելի քան 100 տարի պապանձված էին։ Հիմա ազգադավ նիկոլը դրանց շունչ կտա ու կհանի բոլոր ազգային հաստատությունների դեմ։ Հիմա սրանք են Հայաստանում սփյուռք ներկայացնելու, կոնֆերանս ու ժողով անելու, «ցանցային իրական պոռնոգրաֆիա» ստեղծելու։

Իսկ ի՞նչ են անելու սփյուռքի ապահովված, ինքնաբավ զանգվածները դրանց դեմ։ Վախենամ` ոչինչ։

Վեր կացեք, Մեզանից խլում են ՄԵԶ, մեր տեսակը, մեր արյունը, մեր պատվախդրությունն ու ինքնությունը։ Հայաստանում վտանգված է Ազատ Հայ մարդու տեսակը, և այդ վարակը տարածվում է սփյուռքում։ Հարկավոր է Հայաստանի և Հայ ազգի փրկության հարցը դնել սփյուռքյան բոլոր կառույցների սեղաններին ու միավորել բոլոր ցանկացողներին։ Վաղն ուշ է լինելու։ Սթափվեք, խնդրում եմ, պահանջում եմ։

Դավիթ Վանյան

Դեպի Արարատ

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ