Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Խավարամտության, տգիտության, մտավոր և բարոյական անկման հետևանքով պետություն ենք կորցնում

Խավարամտության, տգիտության, մտավոր և բարոյական անկման հետևանքով պետություն ենք կորցնում
18.06.2026 | 11:42


Կույրին ասում են՝ գիտե՞ս, կինդ քեզ դավաճանում է։ Պատասխանում է՝ կույր եմ, բայց այն էլ չե՞մ տեսնում, որ գիշերները կողքս չի գալիս։ Հայաստանում մոտ 300-400 հազար հոգով կույրեր կան, որոնց մտքում մշտական խավար է , գլխներին՝ իշխանական քարոզչության հոպոպի փոշին, իրենք տգետ են ու ագրեսիվ։ Հայաստանի պետական պարտքը թեկուզ 20 միլիարդ դոլար դառնա, Իլհամ Ալիևը ամեն օր իր կամքը թելադրի, տնային առաջադրանքներ տա Հայաստանի օրվա իշխանությանը, ամեն ինչում ձախողված պաշտոնյաները վարկերի ու պարտքերի տակ կքած Հայաստանի պետբյուջեից միլիարդավոր դրամների պարգևավճարներ ստանան, Հայաստանի գյուղմթերքը չիրացվի, ֆերմերները հսկայական վնասներ կրեն, գույքահարկը, ակցիզային հարկը, շրջանառության հարկը ավելանան, մեկ է՝ կաղապարված ուղեղներով այդ մարդիկ շարունակելու են գնալ խավարի ու կործանման ճանապարհով, կմեռնեն, սակայն իրենց ուղեղները չեն աշխատեցնի։ Ահավորն այն է ,որ իրենց խավարամտության, տգիտության, մտավոր և բարոյական անկման հետևանքով պետություն ենք կորցնում, բոլորս ենք տուժում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1683

Մեկնաբանություններ