Շոգի հզոր ալիքն ընդգրկել է Եվրոպայի զգալի մասը՝ ստիպելով մի շարք երկրների իշխանություններին սահմանափակող միջոցներ կիրառել և արտակարգ նախազգուշացումներ հայտարարել ռեկորդային բարձր ջերմաստիճանների պատճառով։ Սպասվում է, որ Ֆրանսիայի 96 տարածաշրջաններից 35-ում կհայտարարվի եղանակային վտանգի «կարմիր» մակարդակ. որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 39-41°C-ի:               
 

Որ երկրում էլ ապրի հայը, նրա համար մեկ հայրենիք գոյություն ունի, և դա Հայաստանն է

Որ երկրում էլ ապրի հայը, նրա համար մեկ հայրենիք գոյություն ունի, և դա Հայաստանն է
22.06.2026 | 13:06

Երբ կարդում եմ ամերհիկահայ ճանաչված հոգեբան Վարդան Կարագյոզյանի հոդվածները կամ դիտում նրա տեսահոլովակները, որոնք ամբողջովին ներծծված են մեր երկրի, մեր (և իր) ազգի մասին մտահոգությամբ, և որոնք, ի դեպ, մեծ հետաքրքրությամբ են կարդում կամ ունկնդրում հայաստանաբնակ մեր հայրենակիցները, ակամայից մտածում եմ, թե Հայաստանից դուրս, արտերկրներում որքա՜ն մեծահամբավ, գիտության բոլոր ոլորտներում աշխարհին ճանաչելի հայեր ունենք, որոնց հետ հարաբերվելու կուրսից հրաժարվում են մեր իշխանությունները։ Միթե այնպիսի մի մեծահամբավ մասնագետի իմացությունը, որպիսին ունի պարոն Կարագյոզյանը, մեծ օգուտ չէր բերի թե մեր բժշկությանը, թե մեր հանրությանը։

«Իմ մասնագիտությունը,- ասում է նա,- դժվար հայտնաբերվող հիվանդությունների կոորդինացումն է, իսկ Հայաստանի ներկայիս իրավիճակը կարծես թե մի հիվանդություն է, որի շուրջ ես բազմակողմանի վերլուծություն եմ կատարել։ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված վերջին հայտարարությունը այն մասին, թե ինչու ընդդիմությունը դուրս չի գալիս փողոցային պայքարի, դա սոսկ հռետորական է, խորամանկ քայլ, որով փորձում է արտաքին «բարեկամներին» ցույց տալ, որ ինքն ամեն ինչ անում է նրանց հրամանները կատարելու համար, և քանի որ այսպիսի իրավիճակում նա սահմանադրություն չի կարող փոխել, ուստի ամեն կերպ փորձում է ձգձգել մինչև տարեվերջ, ապա կազմակերպել նոր ընտրություններ, և, ավելացնելով խաբեությունների չափաբաժինը, հասնել իր նպատակին,- ասում է նա,- ես ոչ թե ասում եմ դուրս չգան փողոցային պայքարի, դա իրենց որոշման հարցն է, այլ կարծում եմ, որ պետք է գտնվեն մարդիկ, ովքեր ունակ են մանրամասն շախմատային վերլուծություն կատարել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նոր միայն վճիռներ կայացնել։ Կարծում եմ պետք է կապեր ստեղծել Հայաստանում վավերացված և հավատարմագրված արտասահմանյան դիվանագիտական կառույցների հետ և տեղեկացնել երկրում կատարվող հակաօրինական գործողությունների մասին»։

Մեջբերելով պարոն Կարագյոզյանի խոսքերը, ուզում եմ ցույց տալ, որ մեր երկրի հոգսերով մտահոգ են ոչ միայն հայրենիքում, այլ նրա սահմաններից դուրս ապրող հայերը։ Որ երկրում էլ ապրի հայը, նրա համար մեկ հայրենիք գոյություն ունի, և դա Հայաստանն է։ ՈՒստի արգելել հայ մարդուն չապրել իր հայրենիքի հոգսերով ոչ միայն անհեթեթ է, այլև անհնար։ Եվ ինձ մեծապես զարմացնում են այն մարդկանց անբարեկիրթ ձևակերպումները, թե՝ դուք գործ չունեք ամերիկաներից խառնվելու մեր երկրի գործերին։ Նման մոտեցումները ևս ծնունդ են իշխանությունների դիրքորոշման, որը բնավ էլ չի բխում մեր երկրի շահերից։

Սերգեյ ԱԲԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 305

Մեկնաբանություններ