Կա իրական ցավ և կա ցավի իմիտացիա:
Ցանկացած թերապևտ բժիշկ անմիջապես կարող է պարզել՝ իրակա՞ն է ցավը մարդու մոտ, թե՞ կեղծում է։
Իրական ցավի դեպքում, պարտադիր և՛ արյան ճնշումն է բարձրանում, և՛ զարկերակը արագանում:
Աշխարհում, երևի թե, ամենից շատ մեզ են ցավ պատճառել, բայց զարմանալիորեն մենք ցավ չենք ապրել:
Մեր ունեցածը միշտ եղել է ցավի իմիտացիան... ու դրա համար է, որ այս վիճակում ենք։
Այնինչ՝ ցավը պետք է ապրել...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ