ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը, ով գլխավորում է Պակիստանում իրանական կողմի հետ բանակցություններ վարող ամերիկյան պատվիրակությունը, Թեհրանին ներկայացրել է վերջնագրային խիստ պահանջներ: Դրանց թվում են միջուկային վառելիքի հանձնումն ու Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը. Առանց այս պահանջների բավարարման ԱՄՆ-ը չի պահպանի զինադադարը:               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
15.07.2008 | 00:00

ԻՐԱՐ ԼՐԱՑՆՈՒՄ ԵՆ
Ըստ վերլուծաբանների՝ մարտի 1-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանության մի մասը ոչ մի բանի ընդունակ չէ, բայց մյուս մասն ամեն ինչի է ընդունակ:
***
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԵՑ

Ըստ վերլուծաբանների՝ վերջին տարվա ընթացքում ՀՀԿ-ն հանրապետականից հանրասեփական է դարձել:
***
ԿԱՐԵՎՈՐԸ ԽՈՍԵԼՆ Է

Միջազգային օլիմպիական կոմիտեի դիտարկմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարությունն առաջնորդվում է օլիմպիական սկզբունքով. կարևորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը:
***

ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԳ
Լավ ընկերոջ համար անգամ
Մյուս ընկերոջը կտա ղարաբաղցին:
***
ՄԻ ԱՆԳԱՄ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Օրերս Սերժը դատավորների գլխին ավետարան կարդաց, ասեցին՝ շուտ արա, կաշառքը ուրիշին կտան:
***

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱԱԽՈՎԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(«ԿՈՎԿԱՍԻ ԳԵՐՈՒՀԻՆ»-2008)
Կամ ես նրան կտանեմ բանտ, կամ նա ինձ` Հաագայի դատարան:

Դիտվել է՝ 36367

Մեկնաբանություններ