Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Զանգվածային կեղծիքներն ու բռնաճնշումները հոգեվարքի դրսևորումներ են

Զանգվածային կեղծիքներն ու բռնաճնշումները հոգեվարքի դրսևորումներ են
08.06.2026 | 10:18

Հաղթանակի առաջին փուլն ապահովված է։ Հայերն իրենց Հայաստան հայրենիքին և Արարատին ասացին ԱՅՈ՛, իսկ Թուրքահայաստանին և Աղրիդաղին՝ Ո՛Չ։

Փաշինյանական խունտան ստիպված է իր փաստացի բռնապետությունը վերածել բացահայտ բռնապետության։ Սակայն զանգվածային կեղծիքներն ու բռնաճնշումներն արդեն հոգեվարքի դրսևորումներ են։ Հաղթանակի երկրորդ փուլն էլ չի ուշանա։ Թե ինչ ճանապարհով այն կգա՝ փողոցով, դատարանով, թե իշխանության ինքնաքայքայմամբ, երկրորդական հարց է։ Կարևորն այն է, որ խունտայի կրախը շատ մոտ է, և այն երկար սպասել չի տա:

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 3106

Մեկնաբանություններ