Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի հերթական «բարոյական արթնացումի» մասին

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի հերթական «բարոյական արթնացումի» մասին
28.06.2026 | 14:32

Վերջին օրերին կարդացել եմ գրեթե բոլոր վերլուծաբանների և վայ-վերլուծաբանների կարծիքը, որոնց գերակշռող մասը «հասարակ մահկանացուներին» բացատրում է, որ, անկախ Իսրայել-Թուրքիա կոնֆլիկտի պարբերական կիզակետերից, Իսրայելի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու շահարկումներից, մենք պիտի շահագրգռված լինենք, որ Իսրայելը ճանաչի այն: Շատերը հեռուն են գնում և ասում՝ պիտի շնորհակալ լինենք Իսրայելին, որ առաջ է բերում թեման, որ ռեալ-պոլիտիկում բոլորն են անում դա՝ սեփական շահերն ու դրդապատճառներն ունենալով (սա վիճելի է, քանի որ սա այդ դեպքը չէ. մարդկության դեմ ամենամեծ ոճրի դատապարտումը ինքնին առաջնային շահ է ցանկացած պետության համար, և այստեղ այլևայլ շահեր փնտրելը նույնքան մեծ համամարդկային անբարոյականություն է):

Առանցքում այն է, հարգելի վերլուծաբաններ, որ միջին վիճակագրական ողջախոհ հայ մարդը ձեր պնդումը շատ լավ է հասկանում, իսկ այ դուք խնդիր ունեք հասկանալու մեկ այլ բան. Իսրայելը, անդադար առաջ քաշելով Հայոց ցեղասպանության թեման՝ որպես Թուրքիայի դեմ խաղաքարտ և արդյունքում չճանաչելով այն, նսեմացնում է հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը և, լինելով բախտակից՝ այդ հակամարդկային ոճիրը սեփական ազգի ճակատագրում կրող, սպեկուլյացիայի է ենթարկում հայ ազգի ողբերգությունը, երբ ինքը պիտի լիներ ճանաչողներից առաջինը:

Ավելին, քանի Իսրայելում իշխում է սիոնիստական ռեժիմը, նա երբեք չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, քանի որ Սիոնն ինքը իր անտեսանելի նեո-գլոբալ մասնակցությունն է ունեցել ոճրին՝ թե՛ զոհին, թե՛ հանցագործին չեցոքազնելու՝ տարածաշրջանային նվաճումների իր հազարամյա ծրագրի ներքո: Սրան գումարվել են Գազայի Սեկտորի վերջին տարիների իրադարձությունները, և Իսրայելն այսօր ինքը խնդիր ունի՝ ցեղասպան չճանաչվելու հարցում: Այնպես որ, հարգելի «միամիտ» ընկերներ, վաղուց ժամանակն է դադարել ձեր առաջ նետված նվաստացուցիչ փշրանքներով ոգևորվելը և փոքր-ինչ արժանապատիվ տեսնկյունից դիտարկել մեզ անդադար նսեմացնող պետություններին, առավելևս, երբ Իսրայելն այսօր Արցախի դեմ՝ նեո-գլոբալիստական դաշնակցային պատերազմի, բռնի տեղահանման և էթնիկ զտման առաջին շահառուներից է:

Ոչ ոք չի սկսելու մեզ հարգել, մինչև մենք ինքներս մեզ չհարգենք:

Ոչ ոք մեզ լուրջ չի ընդունելու, քանի դեռ մենք ոգևորվում ենք մեր հանդեպ իրականացվող հերթական ստորացուցիչ քայլով:

Նորի՞ց պիտի վկայակոչեք՝ «քաղաքականությունն անբարոյականություն է» կոնցեպտը, որը դրդում է շատերին արդարացված կոնցեպտուալ անբարոյական դառնալ՝ բոլորն էդպիսին են «երկաթ-բետոնե ալիբիով»: Մոռանում եք, որ այսօր տվյալ օրակարգը #դեմորալիզացիայի և անաստվածության ճանապարհին է դրել նաև այն ժողովուրդներին, որոնց իշխանությունները կուլ են տվել այս խայծը, և նրանք միասնաբար՝ ժողովուրդ+իշխանություն բարոյազուրկ տանդեմով, կործանում են սեփական պետությունները: Հարց՝ ո՞վ է դրա շահառուն:

Միաձայն պատասխան՝ #նեn_գլոբալիստները, համատեղությամբ նաև՝ սիոնիստները:

Ճանաչեք ձեր պարտությունների պատմական շահառուներին, որպեսզի այսօր հերթական անգամ չդառնաք մեր թշնամիների այն կրեդոյի զոհը, որը ժամանակին շարադրել է.

«Չկա ավելի մեծ հաճույք և հաղթանակ, քան այն մեկը, երբ տեսնում ես, թե ինչպես են քո զոհերի սերունդները հավատարիմ կերպով ծառայում քեզ՝ գերագույն երախտապարտությամբ»:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 229

Մեկնաբանություններ