«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ադրբեջանը պարտավոր է ներողություն խնդրել 465,000 տեղահանված ու հայրենազրկված հայերից

Ադրբեջանը պարտավոր է ներողություն խնդրել 465,000 տեղահանված ու հայրենազրկված հայերից
29.10.2026 | 11:04

Բաքվում նստած մի շանորդի կա, որ հայտարարում է, թե «հայերը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներին տեղահանելու համար»։ Քանի որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա համարձակություն չունեցավ բարձրաձայնել 1988-92 թվականներին Նախիջևանից, Գանձակից, Շահումյանից, Գետաշենից, Քարհատից (Դաշքեսան), Գետաբակից, Բաքվից, Սումգայիթից ու այլ վայրերից ադրբեջանական ահաբեկչությունների հետևանքով բռնի տեղահանված ու սպանված հայերի մասին, ես արձագանքեմ Ալիևի կողքի բաստարդին։

Ադրբեջանը պարտավոր է․

- ներողություն խնդրել 465,000 տեղահանված ու հայրենազրկված հայերից,

- հատուցել 73 մլրդ դոլար նյութական կորստի ու ավելի շատ պատմամշակութային ժառանգության յուրացման համար,

- ապահովել իրենց ծննդավայր վերադառնալու ցանկություն ունեցող հայերի անվտանգությունը միջազգային իրավապահ ուժերի ներկայությամբ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2851

Մեկնաբանություններ