ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Աղոթք հիվանդի բժշկության և ընտանիքի խաղաղության համար

Աղոթք հիվանդի բժշկության և ընտանիքի խաղաղության համար
26.10.2026 | 11:54

Տե՛ր Հիսուս Քրիստոս, խնդրում ենք Քեզ՝ բժշկի՛ր Անի Ավետիսյանին, ամոքի՛ր նրա զավակների հոգեկան վերքերը, փարատի՛ր նրանց ցավերն ու վախերը և խաղաղությո՛ւն պարգևիր նրանց սրտերին: Աստվա՛ծ մեր, շնորհի՛ր նրանց կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր հոգևոր թշնամուն:
Դո՛ւ ես մեր կյանքն ու փրկությունը, բարերա՛ր և բազումողո՛րմ Աստված, որ միայն կարող ես թողություն տալ մեղքերին և մեզանից հեռացնել ախտերն ու հիվանդությունները։ Քեզ հայտնի են մեր բոլոր կարիքները։
Բարիքներ պարգևո՛ղ Տեր, Քո առատ ողորմությունը պարգևի՛ր Անի Ավետիսյանին, նրա զավակներին ու ընտանիքին՝ ըստ նրանց կարիքների, որպեսզի նրանց միջոցով մշտապես փառավորվի և գովաբանվի Ամենասուրբ Երրորդությունդ՝ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դիտվել է՝ 1370

Մեկնաբանություններ