Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Թվերի լեզվով

Թվերի լեզվով
27.05.2026 | 12:45

Ծուռ նստենք` դուզ խոսանք.

Կյանքը ցույց է տվել, որ Հայաստանում ճգնաժանամային իրավիճակներում գործող ամենահմուտ և ամենաարդյունավետ կառավարիչը Ռոբերտ Քոչարյանն է։ Նա պատերազմում հաղթանակած արժանապատիվ առաջնորդ է։ Իր նախագահության սկզբնական շրջանում պետական բյուջեն կազմել է 300-400 միլիոն դոլարի կարողություն, իսկ պետական ղեկը նա թողել է մոտ 4 միլիարդ դոլար բյուջետային հարստությամբ։ Նրա օրոք պետական պարտքը նվազել է` մոտենալով մեկ միլիարդ դոլարի սահմանագծին։ Չմոռանանք, որ այժմ պետական պարտքը կազմում է շուրջ 15 միլիարդ դոլար։

Այս թվերը ավելի խոսուն են, քան կապիտուլյանտի լաբառոշ, անդադրում, չլռող, բազմախոս, մինչև ականջները ձգվող բերանը։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2697

Մեկնաբանություններ