Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, զինվորականների առջև ելույթ ունենալով, հայտարարել է. «Մենք՝ ֆրանսիացիներս, աշխարհի հանդիսատեսը չենք և չենք սահմանափակվի տեղի ունեցողը պարզապես մեկնաբանելով: Մենք այստեղ ենք գործելու համար՝ ստանձնելու նախաձեռնությունը, պաշտպանելու մեզ, օգնելու և պաշտպանելու մեր դաշնակիցներին, երբ նրանց սպառնում են, և լինելու կայունության ու խաղաղության ուժ ամենուր, որտեղ մենք ներգրավված ենք»:               
 

Կանգնեց քաղաքացիների ու բազայի միջև և խոսք ասաց, որ իրավիճակ փոխեց

Կանգնեց քաղաքացիների ու բազայի միջև և խոսք ասաց, որ իրավիճակ փոխեց
22.12.2025 | 16:05

2015 թվականի հունվարի 12-ին ՀՀ-ի Շիրակի մարզի քաղաք Լեննականում՝ Գյումրի, տեղի ունեցավ արտերկրյա հետախուզական ծառայություններից մեկի կազմակերպած Ավետիսյաննների ընտանքիի սպանությունը:

Դա հատուկ օպերացիա էր, որի շրջանակում ներգրավվել էր 102-ի ռազմաբազայի զինվոր Պերմյակովը:

Իրականում սա գեոպոլիտիկ օպերացիա էր, որը սկիզբ դրեց ՀՀ-ում հակառուսականության սոցիալական շերտի ակտիվության կատալիզատորային գործառույթի գործարկմանը:

Այդ ողբերգության օրը, որը հայ հանրույթում կարմիր գիծ հատող վիճակ էր, լեննականցի հայ արժանապատիվ մարդիկ տրամաբանորեն, բարոյագիտորեն գնացին ՌԴ 102-րդի վրա, քանի որ հանցագործը այնտեղից էր:

Դա էմոցիայի, անկառավարելիության ու անգիտակցության արդարացի քայլ էր:

Բախումը ժամերի հարց էր:

Զգայական մանիպուլյացիան ակնհայտ էր հասկացողների համար:

Իսկ ո՞վ կանգնեցրեց բախումը:

Իհարկե՝ ո՛չ քաղաքապետը. հեղինակություն ու ռեսուրս չուներ:

Իրավիճակը փրկեց Սրբազանը՝ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով կանգնեց քաղաքացիների ու բազայի միջև և խոսք ասաց, որ իրավիճակ փոխեց:

Իրականության մեջ իր բառերով խոսում էր մեր ազգի հետ Աստված, քանի որ հասկացող մարդիկ գիտակցում էին այդ ամենի հետևանքը ՀՀ-ի համար:

Աստվածընտրյալ լինելն այդպես է՝ մտքի ու հավատքի զորու, նվիրյալների կոչով ու հորդորով:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2119

Մեկնաբանություններ