Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

Եթե դրսից Նիկոլին հանեցին, դրսից էլ թելադրելու են իրենց շահը

Եթե դրսից Նիկոլին հանեցին, դրսից էլ թելադրելու են իրենց շահը
05.01.2026 | 17:20

Նիկոլասին Թրամփի կողմից գերեվարելու թեմայով, որ ասում եք, թե տարոսը մեզ: Ժողովուրդ ջան, շարունակաբար ասում եմ, որ պետությունների միջև պայքարը ռեսուրսի շուրջ է: Այսինքն, ոչ ոք այլ ժողովուրդների համար, ուղղակի բարյացկամությունից ելնելով, որևէ բան չի անում:

Թրամփը Մադուրոյին տարավ, որ տիրանա վենեսուելական նավթին: Այո, էլի կասեմ, որ Նիկոլասը վատ տղա էր, ժողովուրդը ազատվեց նրանից, և հույս ունեմ, որ իրենց համար ավելի լավ օրեր կգան. Բայց սա չի նշանակում, որ ԱՄՆ-ը գործում է ի շահ այս ժողովրդի:

Ասածս ի՞նչ կցուցանե, եթե դրսից Նիկոլին հանեցին, դրսից էլ թելադրելու են իրենց շահը, դա չի լինելու հանուն հայի բարեկեցության: Հետևաբար, ձեր/մեր պարտականությունը՝ այս իշխանությանը փոխելու, ոչ մի կերպ չի կարելի պատվիրակել կամ թողնել օտար ուժերի, կրկնում եմ՝ ոչ մի պարագայում: Պատրաստվեք ինքնուրույն և միահամուռ ջանքերով պատասխանատվություն ստանձնելու:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ