Դուք Իմն եք:
Եթե Ես մի անգամ դրել եմ ձեզ վրա Իմ կնիքը ու դրոշմը` Իմ սեփականը դարձնելով, ապա` երկնային զորքերի բազմությունը անհրաժեշտության դեպքում կգա ծառայություն մատուցելու և պաշտպանելու ձեզ...
Ոսկորներիս մեջ անցյալն է
նիրհում,
Եթե մի կաթիլ ցող Դու անձրևես,
Ես կնորոգվեմ Քո ծաղկանց բույրով
ՈՒ մյուռոնի պես կհոսեմ հանդարտ
Դեպի իմ նախնյաց մեղքերը բոսոր:
Այսպես ասաց Տերը մարգարեների մասին, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք խածատում են նրան ատամներով և խաղաղություն են քարոզում նրան։ Բայց ոչինչ չդրվեց նրանց բերանը, և նրա դեմ պատերազմ հարուցեցին։
Ահաբեկչական պետություններ ԱՄՆ-ը և Իսրայելը մարտի 1-ին Նաթանզի միջուկային օբյեկտին երկու շարք ծանր հարվածներից վեց օր անց՝ մարտի 7-ին, հարվածել են Իրանի միջուկային օբյեկտներից ևս մեկին՝ Սպահանում գտնվող
միջուկային օբյեկտին, ինչի հետևանքով այն լուրջ վնասվածքներ է ստացել: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ , տեղեկացրել է ISNA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ կենտրոնը մարտի 7-ին ենթարկվել է հրթիռակոծության, ինչի հետևանքով այն «լուրջ վնասվածքներ է ստացել»։
Ընդ որում, տվյալ պահին չի հաղորդվել ճառագայթային աղտոտման մասին։ Ինչ է պարզվել հետո՝ չգիտենք...