ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Այսպես է Արևմուտքը մեծ պատերազմներ սարքում

Այսպես է Արևմուտքը մեծ պատերազմներ սարքում
14.04.2023 | 21:07

Ռուսական մոտեցումը կողմերի մեջտեղում կանգնելն է, որ բախում չլինի, բախումն էլ չվերածվի մեծ պատերազմի։ Առաջարկվող ՀԱՊԿ օգնությունը դրա համար է։

ՆԱՏՕ-ական մոտեցումը ադրբեջանցիների քթի տակ ինժեներական աշխատանքներ կատարելու խորհուրդներ տալն է, որ բախում լինի։ Այն էլ՝ Արևմուտքի միջնորդությամբ Պրահայում արդեն նախօրոք պայմանավորված և հանձնված տարածքների վրա։

Բա իզու՞ր են ամերիկյան գեներալները գալիս Հայաստան, կամ Հայաստանից են գնում ամերիկյան գեներալների մոտ խորհրդակցության։ Այսպես է Արևմուտքը մեծ պատերազմներ սարքում։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 4912

Մեկնաբանություններ