Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Ոչ լեգիտիմ ԱԺ-ն պետք է լուծարվի

Ոչ լեգիտիմ ԱԺ-ն պետք է լուծարվի
29.03.2024 | 13:01

Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանի խորհրդարանը պետական կառավարման սայլի 5-րդ անիվն է, թամաշայի տեղ, կրկես։ Հայաստանի այս գումարման ԱԺ-ն ի սկզբանե ոչ լեգիտիմ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը, ձևական կերպով հրաժարվելով վարչապետի պաշտոնից, մնաց վարչապետի պաշտոնակատար, 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում լիովին օգտագործեց վարչական ռեսուրսը։ ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, քանզի ՔՊ-ն, ընտրողներին խոստանալով Հադրութի, Շուշիի դեօկուպացիա, Արցախի «Փրկություն՝ անջատման միջոցով», դաժանորեն խաբեց այդ ընտրողներին։ Խորհրդարանական ընդդիմությունը ընտրողներին խոստացել էր Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, սակայն այսքան աղետներից, տարածքային և այլ կորուստներից հետո խորհրդարանում անվստահություն չի հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ին, խորհրդարանական ընդդիմությանը ձեռնտու է ներկայիս վիճակը, երբ խորհրդարանում հարց ու պատասխանով շոուներ են բեմադրում, պասերով խաղում։ Սակայն այդ վիճակը ձեռնտու չէ Հայաստանին, մեր պետականությանը։ Ոչ լեգիտիմ ԱԺ-ն պետք է լուծարվի, որքան հնարավոր է՝ շուտ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 9661

Մեկնաբանություններ