ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Հենց դու ես հազարավոր արցախցի ընտանիքների ողբերգության պատճառը

Հենց դու ես հազարավոր արցախցի ընտանիքների ողբերգության պատճառը
22.03.2026 | 12:43

Արդեն որերորդ անգամն է, երբ նիկոլը, փողոցում մարդկանց հանդիպելիս, բացահայտ ցույց է տալիս իր իրական դեմքը՝ գոռգոռոց, ագրեսիա, անհավասարակշիռ վարք։

Այսօր էլ մետրոյում արցախցի կնոջ վրա է գոռացել՝ երեխայի ներկայությամբ։

Պարզապես անթույլատրելի տեսարան։ Ո՞ր նորմալ հայ տղամարդը իրեն թույլ կտար գոռալ կնոջ վրա, այն էլ՝ երեխայի ներկայությամբ։ Դա կարող է անել միայն նիկոլի պես ոչնչությունը։

Մի բան էլ զարմանում է այդպիսի վերաբերմունքից։ նիկո՛լ, հենց դու ես այդ կնոջ, նրա երեխայի և հազարավոր այլ արցախցի ընտանիքների ողբերգության պատճառը։ Մարդիկ, որոնք կորցրել են իրենց տունը, հողը, հայրենիքը քո ապիկար քաղաքականության պատճառով։ Դեռ մի բան էլ գոռգոռում ես նրանց վրա։

Բա առանց թիկնազորի կանգնեիր, մի կնոջ վրա գոռայիր իր ամուսնու կամ զավակի ներկայությամբ։ Վստահ եմ՝ դուխդ այդքան չէր հերիքի:

Փայլակ Չոբանյան

Դիտվել է՝ 2635

Մեկնաբանություններ