«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Եվրոպական կառույցները ևս խոչընդոտո՞ւմ են խաղաղությանը

Եվրոպական կառույցները ևս խոչընդոտո՞ւմ են խաղաղությանը
24.05.2026 | 11:42

Իշխանության հակակոնվենցիոն կեցվածքը, ըստ որի՝ իբր հանուն խաղաղության անհրաժեշտ է շրջանառությունից հանել Արցախում սրբավայրերի ոչնչացման, արցախցիների վերադարձի, Հայաստանի ինքնիշխան զավթած տարածքները ազատելու, ռազմագերիներին շուտափույթ ազատ արձակելու և նմանաբնույթ մյուս թեզերը, այս օրերին պարզապես փշրվեց ԵԽԽՎ բանաձևով։ Ադրբեջանին, անկախ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումից, ուղղակի պարտադրվեցին հետևյալ դրույթները՝ ա) ԱՌԱՆՑ ՈՐևԷ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ, բ) ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, գ) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՈԼՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ և դ) ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ և ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Ադրբեջանի իշխանությունը հոխորտում է ԵԽ֊ից դուրս գալու մասին, ինչը վատ չէ։

Այս բանաձևի ընդունման գործում մեծ են եղել ԱԺ պատվիրակության ընդդիմադիր թևի ջանքերը ...

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3534

Մեկնաբանություններ