Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Այնքան, ինչքան մեզ իջեցրել են սրանք՝ քառակի ենք բարձրանալու

Այնքան, ինչքան մեզ իջեցրել են սրանք՝ քառակի ենք բարձրանալու
20.09.2026 | 22:17

Ընկերս էր զանգել։ Ժամանակ առ ժամանծակ խոսում ենք, հիշում մեր` ռոմանտիզմով, հայրենասիրությամբ ու հաղթանակների բերկրանքով լեցուն անցյալը։ Արցախյան Սրբազան Ազատամարտի մասնակից է, բազմաթիվ ընկերներ ունի կորցրած, կյանքի ու մահվան, արժեքների գիտակ։ Տխուր է միշտ։ Արցախը կորցնելուց, թանկագին զոհերից հետո խիղճ ունեցողը չի կարող տխուր չլինել։

- Նոր մի նորություն տեսա,- պատմում է ընկերս,- մի քպ-ական պատգամավոր ասում է` եթե թուրքը կրակի, մենք չենք կրակելու։

Լռում է ընկերս. Հեռախոսի լսափողում խուլ ընդվզում կա։ Հետո այդ ընդվզումից ձայնը դողում է.

- Ես ամաչում եմ փողոց դուրս գալ,- ասում է նա։

- Ամոթի մի տեսակ կա, երբ քո հայրենակից աներեսի, անշնորհքի, դավաճանի ու ստահակի փոխարեն դու ես կարմրում, որովհետև դու պատիվ, արժանապատվություն, խիղճ ու դաստիարակություն ունես։ Դու քո կյանքը հերոսի պես ես ապրել, կամովին մասնակցել քո Երկրի պաշտպանությանն ու ազատագրումին ու պարտավոր չես ինչ-որ մի լակոտի փոխարեն ամաչել։ Դու պիտի հպարտ փողոց դուրս գաս, որ քեզ տեսնող երիտասարդները հասկանան, որ կոտրվող չես, որ ժայռ ես, որ դեռ ասելիք ունես, որ դեռ վերադարձ ու վերադարձնել կա։ Այդ ժամանակ է, որ նորից կգան քո, իմ, մեր հետևից։ Այնքան, ինչքան մեզ իջեցրել են սրանք, քառակի ենք բարձրանալու ու վերընձյուղվելու։ Միայն հավատալ ու գործել, միավորել ու միավորվել, բարձրանալ ու բարձրացնել,- ասացի ընկերոջս։

- Ճիշտ ես ասում,- ասաց ընկերս ու կախեց լսափողը։

Պինդ եղեք։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 1947

Մեկնաբանություններ