Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին անդրադարձել է երկրում ծավալվող իրադարձություններին, որոնք լայնորեն քննարկվում են ամբողջ աշխարհում: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, բողոքի ցույցեր չեն, այլ՝ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ»,- հայտարարել է Արաղչին, շեշտելով, որ իրավիճակն այժմ ամբողջովին Իրանի իշխանությունների վերահսկողության ներքո է։               
 

Կարճատեսություն, որն ուղեկցել է մեզ միշտ՝ պատմության կրիտիկական իրավիճակներում

Կարճատեսություն, որն ուղեկցել է մեզ միշտ՝ պատմության կրիտիկական իրավիճակներում
13.01.2026 | 14:07

Առանց մեզ հետ կապված իրադարձությունների մեծ պատկերը տեսնելու և շարունակելով մեր տեսած փոքրիկ պատկերի մեջ աշխարհը տեսնելու ու այդ կիսահում կաշան անվերջ «անալիզի» առարկա դարձնելու և խառնելու, մենք որևէ լուրջ արդյունքի հասնել չենք կարող։

Ենթադրենք, մենք մեր ինքնախարազանումը հասցրել ենք կատարելության և շատ ավելի մանրամասն գիտենք մեր վատ հատկությունների մասին, ինչո՞վ դա կօգնի մեր վիճակը լավացնելուն. պարզից էլ պարզ է, որ ոչնչով, ավելին, կտա անուղղելի վնաս՝ լրիվ թևաթափ անելով առնվազն ինչ-որ բան հասկացող մարդկանց։

Այս պայմաններում ինչի՞ մասին է խոսում ասեղի ծայրով նույն կեղտն անվերջ քչփորելն ու շուռումուռ տալը, իրավիճակն ավելի հուսահատական դարձնելը՝ միայն մի բանի, որ մենք դրանով ուզում ենք հասնել լոկալ նպատակների, փայլելով ու հեղինակություն վաստակելով տխուր մասսայի մոտ, քանի որ դարձյալ պարզից էլ պարզ է, որ դրանով մենք որևէ տեսակի շահ ունենալ չենք կարող։

Դա նաև նշանակում է, որ մենք պարզապես ի վիճակի չենք տեսնել այդ ամենի շատ ավելի կարևոր մեծ պատկերը ու դրանից, մեր ապագայի հետ կապված, լուրջ եզրակացությունների հանգել։

Մի բան, որը մեր կարճատեսության ու քթից այն կողմ չտեսնելու մասին է խոսում, և որը մեզ ուղեկցել է միշտ՝ պատմության կրիտիկական իրավիճակներում։

Առաջին աշխարհամարտին նախորդող առնվազն 30 տարիների ընթացքում, եթե մենք կարողանայինք տեսնել մեծ պատկերը, ապա դա մեզ կբերեր այն համոզման, որ ազգի շահից բխում է մեր բացարձակ չեզոքությունը, ոչ թե մեր ոչ բարով վերնախավերի փարվելը Ռուսական ու Օսմանյան կայսրության իշխանական ուժերին՝ մեջտեղ ընկնելու ցանկությունը քողարկելով ազգային շահի մասին փսևդոդատողություններով։

Նույնը՝ Արցախի հարցում. մեծ պատկերը չտեսնելով կամ էլ սուբյեկտիվ նպատակներով այն չտեսնելու տալով ու անիմաստ ձևով ձգձգելով բանակցությունները, վերջում հասանք նրան, ինչի անալոգին հասել էինք 1915-ին՝ անընդհատ նահանջ, խորապես մտածված ազգային քաղաքականություն չունենալու պատճառով։

Նորից ու նորից՝ մեր խնդիրը վատ տարբերակներից համեմատաբար «ուտվող» տարբերակն ընտրելն է, ոչ թե լավագույն տարբերակների մասին անվերջ դատարկախոսությունը, այն էլ՝ մեր ուժից վեր խնդիրները լուծելիս։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ