Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

ՃՇՀԱՀ հոգաբարձունների խորհրդի նիստում մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղարաբաղի պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած նահատակների հիշատակը

ՃՇՀԱՀ հոգաբարձունների խորհրդի նիստում մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղարաբաղի պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած նահատակների հիշատակը
16.11.2020 | 23:19

2020 թ նոյեմբերի 16-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի նիստում, մինչ օրակարգին անցնելը՝ մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղարաբաղի պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած, այս պահին համալսարանի 20 ուսանողի, ինչպես նաև մյուս նահատակների հիշատակը։


ՃՇՀԱՀ-ի հոգաբարձունների խորհրդի նիստում քննարկվեց համալսարանի ռեկտորի ընտրության հարցը։

«Հիմք ընդունելով ռեկտորի ընտրությունների վերաբերյալ ընդարձակարգի պայմանները՝ համալսարանի ռեկտորի ընտրության օրը սահմանվել էր նոյեմբերի 16-ը»,- նիստում ասաց հոգաբարձունների խորհրդի նախագահ` Վլադ Ասատրյանը։ Նիստում միաձայն, փակ գաղտնի քվեարկությամբ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր ընտրվեց տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, համալսարանի ռեկտորի ժ․պ․ Եղիազար Վարդանյանը։

Համալսարանի ռեկտորի պաշտոնի համար մրցույթի մասին հայտարարությունը սահմանված կարգով և սահմանված ժամկետներում տեղադրված է եղել համալսարանի կայք էջում և լրատվական միջոցներում։

ՃՇՀԱՀ-ի մամուլի խոսնակ

Ժասմեն Վիլյան

Դիտվել է՝ 81538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ