Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է այն փաստը, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են «խաղաղ և հանդարտ մթնոլորտում»։ «Մենք հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։               
 

«Գաղտնի ցուցակ»-նե՞ր

«Գաղտնի ցուցակ»-նե՞ր
08.06.2026 | 16:54

Այս կարևոր լուրը վրիպել էր աչքիցս, բայց կարծում եմ այս հարցը պետք է քննվի. այդ ինչ «ընտրողների գաղտնի ցուցակ է» և ինչպես է այն ազդել ընտրությունների արդյունքների վրա.

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակել էր, որ ՀՀ-ում ընտրության իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 մարդ, սակայն արդեն այսօր, ներկայացնելով քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալները, նկատեցինք, որ հրապարակվում է ընտրողների մեկ այլ թիվ՝ 2 միլիոն 503 հազար 976 մարդ։

Հարց՝ ինչու՞ է ընտրողների թիվն ավելացել 18 հազար 125-ով։

«Փաստինֆո»-ին ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ դրանք գաղտնի ցուցակներ են։

Այս հարցն առավել կարևոր է դառնում՝ հաշվի առնելով, որ ԲՀԿ-ին փորձում են ԱԺ չթողնել անցողիկ շեմից 60-ի կարգի պակաս քվե հավաքելու պատրվակով (ինչը ԲՀԿ-ն պատրաստվում է բողոքարկել)։

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Աղբյուրի հղումը՝

https://www.pastinfo.am/hy/news/2026/06/07/Ընտրողների-թիվն-ավելացել-է/1970898

Դիտվել է՝ 310

Մեկնաբանություններ