Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Քաղաքական կոռուպցիա

Քաղաքական կոռուպցիա
25.07.2026 | 13:01


Իշխանություններն իրենց գլխավոր կեղծ քարոզիչներից մեկին՝ Արման Բաբաջանյանին, վարձահատույց են լինում՝ նրան պատկանող լրատվամիջոցին 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելով պետական տարածք։

Նույն իշխանությունը մի ձեռքով պետական տարածք է հատկացնում իրեն սպասարկող լրատվամիջոցին, իսկ մյուս ձեռքով այլ լրատվամիջոցների դուրս է հանում Մամուլի շենքից։

Պետական ռեսուրսների օգտագործմամբ իրականացվող կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներ արդեն տեսել ենք։ Այս որոշմամբ դրանց ավելացավ ևս մեկը՝ քաղաքական կոռուպցիան, երբ պետական գույքը բաժանվում է ոչ թե օրենքի և հավասարության, այլ իշխանությանը ծառայելու սկզբունքով։

Առաջարկում եմ բոլոր լրատվամիջոցներին դիմել կառավարությանը և պահանջել նույն պայմաններով պետական տարածք ստանալու իրավունք։ Եթե մերժեն, ապա վերջնականապես կհամոզվենք, որ այս իշխանությունների նմանատիպ որոշումները պետական քաղաքականության հետ կապ չունեն: Դրանք կայացվում են բացառապես նրանց համար, ովքեր սպասարկում են իշխանության օրակարգը:

Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3389

Մեկնաբանություններ