«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան ԱՐԿԱԴԻ ՄԵՀՐԱԲՅԱՆՆ է
- Նիկոլ Փաշինյանը հատկապես վերջին շաբաթներին գրեթե ամեն օր մի նոր սկանդալի մեջ է հայտնվում: Նստում է մետրո` սկանդալի մեջ է հայտնվում, շրջում է բակերով` սկանդալ է, գնում է եկեղեցի` սուրբ պատարագի, նորից սկանդալ, գնում է մարզեր կամ Մոսկվա` կրկին: Մի սկանդալը չմարսած- չմարած, հայտնվում է նոր սկանդալի մեջ, տպավորություն է, թե նրա սիրտը անդադար սկանդալ, վեճ, աղմուկ է ուզում: Կա տեսակետ, որ նա բարդ հուզական վիճակում է գտնվում, որ նյարդերն արդեն տեղի են տալիս և այլն: Որպես հոգեբան` ի՞նչ եք կարծում` նա այժմ ի՞նչ հոգեբանական վիճակում է:
- Այն, որ Նիկոլ Փաշինյանը շատ լուրջ հոգեբանական, նաև հոգեկան խնդիրներ ունի, ինձ համար նոր բան չէ, բայց ես կարծում եմ, որ Փաշինյանն այս քայլերով փորձում է իր փիառն ապահովել: Անկեղծ ասած` ես նրա այս քայլերում տեսնում եմ հատուկ միտումներ: Նա ըստ իս` սա հատուկ է անում, որպեսզի իր մասին շատ խոսեն: Նրա նյարդային ջղաձգումները սովորական բան են մեր հասարակության համար, նա իր սովորական վիճակի մեջ է և երբեք էլ աչքի չի ընկել հավասարակշիռ վարքագծով: Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում ցուցադրական քայլեր անել, շոուներ սարքել և այլն: Գովազդ է անում այժմ իրեն: Ես համենայնդպես այդպես եմ կարծում:
- Բայց արդյո՞ք այդ նյարդային վիճակը տեսանելի չէ:
- Նա շատ վաղուց, կարծում եմ` մանկուց է նյարդային վիճակում, և ունի որոշակի խնդիրներ: Նրա ժեստերը, ժպիտը առողջ մարդու մասին չեն: Բայց ինչ վերաբերում է սկանդալներին, դա այս մարդու մոտ արդեն շատ վաղուց բնավորություն է, նոր բան չէ: Փաշինյանին հստակ դիագնոզ կարող են տալ բացառապես հոգեբույժները, նրա վարքը վաղուց հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդու վարք է: Նրա ժեստիկուլյացիան ավելի շատ բնորոշ է պսիխոպաթներին:
- Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ իրեն ուղղված վտանգներ կան, իրեն ցանկանում են սպանել. Մեկ ինչ-որ «Հյուսիսային տերևաթափ» անվանումով զինված խմբավորում բացահայտեցին, որն իբր իր սպանությունն էր նախապատրաստում, մեկ ասում է` Բագրատ սրբազանն ու իր աջակիցներն են փորձել սպանել իրեն, այժմ արդեն պնդում է, որ 18-ամյա առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող դպրոցականն է փորձել իրեն սպանել, այն էլ` եկեղեցում` սուրբ պատարագի ժամանակ: Սա ի՞նչ վարքագիծ է: Անդադար սպանվելու վախն ինչի՞ մասին է:
- Ես կարծում եմ, որ նա լավ էլ գիտի, որ իրեն ոչ մեկը չի ցանկանում սպանել, սակայն նման հայտարարություններն անում է հատուկ, ինչո՞ւ, որպեսզի հանդես գա զոհի կարգավիճակում, որպեսզի հասարակությունն իրեն խղճա, իրեն վերաբերվի զոհի պես: Նա հատուկ փորձում է ազդել մարդկանց հուզական վիճակի վրա, դրան էլ գումարած գուցե նաև պարանոյիկ վարքագիծ ունի: Սևեռուն գաղափարներ ունի այս մարդը, նրանով պետք է զբաղվեն հոգեբույժները:
- Իսկ ինչու է դրսում, օրինակ, Ռուսաստանում, կամ այլ երկրներում վախեցած, խելոք, համեստ պահում իրեն:
- Այ դա խոսում է այն մասին, որ նա ամեն դեպքում կարողանում է կառավարել իրեն: Գիտակցում է, որ ՌԴ-ում մի ավելորդ բան անի, կոպիտ ասած` կտան գլուխը կջարդեն, խելոք նստում է: Նա եթե իսկապես անկառավարելի լիներ, ամենուր անկառավարելի կլիներ, սակայն նրա խելագարությունները ընտրողաբար են արվում, իսկ դա ևս մեկ անգամ փաստում է, որ ես, ինչպես առաջին հարցի պատասխանի ժամանակ ասացի` արվում է փիառի համար: Հակառակ դեպքում ՌԴ-ում էլ գժություններ կաներ, Թրամփի մոտ էլ և ամենուր:
Հեղինակ՝
Հայկ Գևորգյան
Մանրամասները՝ hraparak.am-ում
Հղումը՝
https://hraparak.am/.../f82399dae35ba664e9db3b81aa7df068...