ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Պատրաստ է փոփոխություններ անել Սահմանադրության մեջ միայն իր հակահայկական քայլերը արդարացնելու համար

Պատրաստ է փոփոխություններ անել Սահմանադրության մեջ միայն իր հակահայկական քայլերը արդարացնելու համար
22.08.2025 | 12:10

Փաշինյանը համարում է, որ Սահմանադրությունը ոչ թե պետության հիմքն է, այլ գործիք, որը կարելի է վերաձևել ըստ իր անձնական ու կուսակցական շահերի։

Նա հայտարարում է, որ եթե ՍԴ–ն հակասություններ գտնի խաղաղության պայմանագրում, ինքը կհանգեցնի սահմանադրական փոփոխությունների։

Սա բացարձակ անընդունելի մոտեցում է։ Սահմանադրությունը պետք է փոխվի ժողովրդի և պետության երկարաժամկետ շահերից ելնելով, ոչ թե նրա համար, որ հարմարեցվի Փաշինյանի ստորագրած փաստաթղթի հետ։

Սա ևս մեկ ապացույց է, որ նիկոլը պատրաստ է փոփոխություններ անել Սահմանադրության մեջ միայն իր հակահայկական քայլերը արդարացնելու համար։

Եթե այս հայտարարությանը գումարենք այն, որ սահմանադրության փոփոխությունը անմիջականորեն Ալիևի պահանջն է, ամեն ինչ կընկնի իր տեղը։

Սա էլ ձեզ՝ «խաղաղություն», սիրելի ժողովուրդ։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4049

Մեկնաբանություններ