ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում, ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- ընդգծել է Օվերչուկը։               
 

Լեգենդար «ՌԿ»-ն. մարդ, ով ստեղծեց Արցախի և Հայաստանի միջև կապի «նյարդային համակարգը»

Լեգենդար «ՌԿ»-ն. մարդ, ով ստեղծեց Արցախի և Հայաստանի միջև կապի «նյարդային համակարգը»
15.05.2026 | 13:31

Արցախյան առաջին պատերազմի տարիներին նրա անունը քչերը գիտեին, իսկ գործունեությունը խիստ գաղտնի էր։ Սերգեյ (Սերյոժա) Արամի Աթարբեկյանը՝ լեգենդար «ՌԿ»-ն (ՌադիոԿապ), հայոց պատմության մեջ մնաց որպես անխափան կապի և ռադիոհետախուզության հիմնադիր։

Ծնվել է 1939թ. հոկտեմբերի 7-ին, Երևանում։ Երևանի կենտրոնական ԴՕՍԱԱՖ-ի ռադիստի կուրսերն ավարտելուց հետո աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում որպես ռադիո-օպերատոր։ Եղել է «Բագրատաշենի» (Լամբալու), Օձունի և Ստեփանավանի նորակառույց օդանավակայանների պետ։ Ուլյանովսկի օդաչուական բարձրագույն դասընթացներն անցնելուց հետո աշխատել է որպես թռիչքային դիսպետչեր, ապա՝ «Զվարթնոց» օդանավակայանի ավագ ինժեներ և «Էրեբունիի» ռադիոբյուրոյի պետ։

1989-ի ձմռանը Սերգեյն ընտանիքով տեղափոխվում է Օձունի օդանավակայանի ծառայողական տուն, որը դառնում է պատերազմի թիկունքային ամենակարևոր կետերից մեկը։ Կապի միասնական համակարգ: Ստեղծել է կոդերի և գաղտնագրերի բարդ համակարգ, որոնք անգիր պետք է իմանային բոլոր կապավորները։ Անվտանգության համար նա մի քանի անգամ ամբողջությամբ փոխել է ողջ համակարգը։ Վազգեն Սարգսյանի լիազորված անձը: Պատերազմի օրերին եղել է Սպարապետի վստահված անձը կապի գծով։ Ապահովել է ոչ միայն խրամատ-ղեկավարություն, այլև խրամատների միջև և խրամատ-օդուժ կապը։Ռադիոպատերազմ և գաղտնալսում: Գաղտնալսել է թշնամու և խորհրդային զորքերի շտաբների խոսակցությունները, եթեր հեռարձակել ապատեղեկատվություն՝ մոլորեցնելով հակառակորդին։ Գիշեր ու զօր կապի մեջ լինելով՝ Սերգեյն իր հետ աշխատելու թույլտվություն էր տալիս միայն ընտանիքի անդամներին։ Նրա դժվարին ծառայությունը կիսում էին սիրելի տիկինը՝ առաջին կարգի ռադիստ Հռիփսիմե Աթարբեկյանը, և երեխաները։

Պարգևատրվել է «Աերոֆլոտի գերազանցիկի» մեդալով և բազմաթիվ պատվոգրերով։

1986թ. տեր և տիկին Աթարբեկյանները դպրոցում 5 օրինակելի սովորող զավակներ ունենալու համար պարգևատրվել են «Լավագույն ծնող» պատվոգրով։

2001թ. ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով։2010թ. «Լոռվա ձոր» հայրենակցական միության կողմից արժանացել է «Հովհան Օձնեցի իմաստասեր Կաթողիկոսի հետնորդ» պատվավոր կոչմանը։ Արցախյան էպոպեայի ամենաառեղծվածային ու նվիրյալ հերոսներից մեկը կյանքից վաղ հեռացավ՝ 2015 թվականի մարտի 25-ին։ Նրա կյանքի մասին ռեժիսոր Սամվել Թադևոսյանը նկարահանել է «Սեփական զենքով» վավերագրական ֆիլմը։ Հավերժ փա՛ռք ու հարգանք հայոց հաղթանակը կերտած անտեսանելի ռազմիկին։

Սամվել ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2003

Մեկնաբանություններ