«Խնդիրները շատ են, և դրանք լուծելը շատ ավելի արդյունավետ է միասին։ Ափսոս, որ մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ,- հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն:- Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը սեփական երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ»։               
 

ԱԺ ընտրություններին ռուսաստանաբնակ հայերի մասնակցությունը՝ դատապարտելի, իսկ Փաշինյանի հետևորդների այցը Հայաստան՝ ողջունելի

ԱԺ ընտրություններին ռուսաստանաբնակ հայերի մասնակցությունը՝ դատապարտելի, իսկ Փաշինյանի հետևորդների այցը Հայաստան՝ ողջունելի
07.05.2026 | 13:05

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՏիկՏոկում և Ինստագրամում իր հետևորդ ռուսաստանցիները խոստացել են, որ այս տարի անպայման այցելելու են Հայաստան: Փաստորեն, իրականացնում են իրենց խոստումները։

Իշխանական քարոզիչները մեծ աղմուկ են բարձրացրել, որ Ռուասաստանում բնակվող հայերին հունիսի 7-ին ուղարկելու են Հայաստան, որպեսզի նրանք քվեարկեն ընդդիմության օգտին։ Եթե Ռուսաստանում բնակվող հայաստանցին ՀՀ անձնագիր ունի, ցանկության դեպքում նա կարող է հունիսի 7-ին ժամանել ՀՀ և կատարել իր քաղաքացիական պարտքը։ Թե նա որ քաղաքական ուժին կընտրի՝ իր որոշելիքն է։ Արտերկրում, այդ թվում՝ Ռուսաստանում ապրող հայերը տեսնում են, թե Նիկոլ Փաշինյանի բերած աղետների հետևանքով աշխարհում որքան է ընկել Հայաստանի հեղինակությունը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3311

Մեկնաբանություններ