ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Բռնել մտքի թոկը

Բռնել մտքի թոկը
16.04.2025 | 12:42

Առաջիկա հայաստանյան զարգացումները կարծես թե նոր կարևոր սիմվոլ ունեն՝ էշը։ Բայց որպեսզի այն գեղարվեստական հնարքից չդառնա մտքի և զարգացման ֆլագման, անհրաժեշտ է գտնել ԱնտիԷՇ կոնցեպցիան։ Էշության հաղթարշավը կանգնեցնելու համար միտք է պետք, մարդկանց պետք է առաջարկել զարգացման տեսլական, առաջ գնալու ճանապարհ։ «Ով ում զռռացրեց, կերակրեց, թոկը բռնեց» բանավեճը շատ կարճ ժամանակում հոգնեցնելու է բոլորին, ու մարդիկ իրավամբ օտարվելու են դրանից։

Կենդանաբանության տիրույթում էշը բավական էֆեկտիվ կենդանի է՝ աշխատասեր, համբերատար, ճիշտ արահետներ գտնող։

Քաղաքագիտության տիրույթում այդ «էշի» դերում, ցավոք, վերջում միշտ հայտնվում է հասարակությունը։

Եթե մենք չգտնենք անտիԷՇ կոնցեպցիան և չշարժվենք դրանով, ապա մենք բոլորս հայտվելու ենք էշի կարգավիճակում, բայց ոչ թե դրական՝ կենդանական կողմերի, այլ՝ որպես դեգրադանտ հասարակություն, որը վարի տվեց սեփական պետությունը։ Իսկ նրա էլիտաները չունեցան տարրական պետական մտածողություն՝ գտնելու և առաջարկելու վերականգնման ճանապարհը։

Էշն ունի մեկ այլ հատկանիշ ևս, որից հասարակությունը պիտի խուսափի. չի կարելի էշի համառությամբ միշտ նույն սխալները կրկնել՝ միշտ անպատրաստ լինելով բոլոր իրադարձություններին՝ լինի դա անձրև, կայծակ, ընտրություն, խաղաղություն, թե պատերազմ։

Սովորական էշն իր արահետը միշտ գտնում է, իսկ էշացած հասարակությունը՝ միշտ վթարվում։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4866

Մեկնաբանություններ