«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.10.2026 | 00:08

Դո՛ւ՝ Տեր բոլորի,
Ամեն բանի մեջ և ամեն դեպքում միշտ երկայնամիտ,
Կենդանի Աստուծո անքնին Որդի։
Այնտե՛ղ պետք է ողորմել իսկապես,
Ուր կտրված է հույսը վաստակի։
Այնտե՛ղ պետք է բարեգործել,
Ուր խափանված է մտքի տեսողությունը։
Այնժա՛մ պետք է մարդասիրել,
երբ տկարության վտանգն է պաշարել ներքուստ և արտաքուստ։
Ա՛յնտեղ է անհրաժեշտ ձեռքիդ բժշկությունն աստվածային,
Երբ անհուսալի վերքն առողջացնես,
Այն է հարազատ Քո բնությանը:
Ամեն։

Սուրբ Գրիգոր Նարեկացի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 308

Մեկնաբանություններ